ԱՄՆ-ի հատուկ դեսպանորդ Սթիվ ՈՒիտկոֆը թույլատրելի է համարել Աբրահամի համաձայնագրերի ընդլայնումը, նշելով, որ Հայաստանն ու Ադրբեջանը կարող են միանալ դրանց ապագայում։ «Մենք կարծում ենք, որ շատ, շատ մոտ ենք այդ երկրներում հակամարտությունների վերջնական լուծմանը։ Ես կարծում եմ, որ երկուսն էլ կարող են ցանկանալ միանալ Աբրահամի համաձայնագրերին»,- ասել է Ուիտկոֆը։ ԱՄՆ-ի հատուկ ներկայացուցչի խոսքով՝ սա շատ կարևոր նախաձեռնություն է երկրի նախագահ Դոնալդ Թրամփի համար, և նա հավատում է դրան։               
 

Նախկին նիկոլական չի լինում, որովհետև նիկոլականը տեսակ է

Նախկին նիկոլական չի լինում, որովհետև նիկոլականը տեսակ է
11.10.2024 | 16:05

Ընկերներիցս շատերն ասում են, որ նախկին նիկոլական չի լինում: Լինու՞մ է, թե ոչ, այս հարցին պատասխանելու համար պետք է նախ հասկանանք՝ իսկ ի՞նչ է նշանակում նիկոլական: Եթե որևէ մեկին նիկոլական ենք անվանում 2018-ին դրան սատարելու և աջակցելու համար՝ մի բան է, իսկ եթե նիկոլական ենք անվանում որոշակի հատկանիշներ ունենալու համար՝ լրիվ այլ բան: Ոմանց դեպքում երկուսն էլ համընկնում են: Եվ այսպես, կան բազմաթիվ մարդիկ, որոնք 2018-ին սատարել են դրան, հետո գիտակցել են, որ սխալվել են: Նրանցից ոմանք այսօր փորձում են շտկել իրենց սխալը և պայքարում են դրան հեռացնելու համար: Իմ պատկերացմամբ և իմ բնութագրմամբ՝ նիկոլականը ամոթ չունեցող, կարմիր գծեր չունեցող, աբիժնիկ և բազմաթիվ այլ հատկանիշներ ունեցող մեկն է: Չմոռանանք, թե նույն 2018-ին ինչքան մարդու դիմակ պատռվեց, ինչքան մարդ մոռացավ, թե ում հետ է ընկեր եղել, ում հետ է բարեկամ եղել, ում օջախ է հարազատի պես մտել, ում հետ հաց կիսել, և սկսեց մուտանտի պատճառով վիճել, վիրավորել նույնիսկ իր մտերիմ մարդկանց, ոմանց դեպքում՝ նույնիսկ հարազատներին: Այո, նիկոլականը իմ պատկերացմամբ, մարդկային տեսակ է, և այսօր, այդ թվում դրա դեմ պայքարողների մեջ, կան նիկոլականներ, որոնք նույն էնտուզիազմով հիմա էլ մուտանտի դեմ են պայքարում: Եվ քանի որ ամոթի զգացումը բնորոշ չէ իրենց, իրենք շարունակում են փնովել նույնիսկ այն մարդկանց, որոնք բավականաչափ խելք և տրամաբանություն են ունեցել դրան երբեք չսատարելու համար: Իրենք միայն կարող են մերժել, անընդհատ մերժելու են, հետո ուրիշին սատարեն, հետո նորից մերժեն, և այդպես շարունակ, մինչև երկիրը վերջնականապես չկործանեն: Այո, նախկին նիկոլական չի լինում, որովհետև նիկոլականը տեսակ է: Սակայն պետք է վերջում ավելացնեմ, որ 2018-ին դրան սատարածների զգալի մասը նիկոլական չէ, նրանք ուղղակի խաբված մարդիկ են, որոնք հասկացել են դա:

Արամ Աբաջյան

Դիտվել է՝ 7366

Մեկնաբանություններ